ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանն առանձնակի կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ակտիվ փոխգործակցությունը: Նա ընդգծել է մասնագիտական կոմիտեների եւ հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման անհրաժեշտությունն՝ առանձնացնելով դրանց դերը խորհրդարանական դիվանագիտության, բաց երկխոսության, միջանձնային շփումների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է համագործակցության ոլորտները՝ հավելելով դրանց կատարելագործման ուղղությամբ տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո