Քաղաքականություն

Վերահաստատում եմ մեր հավատարմությունը Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վերահաստատում եմ մեր հավատարմությունը Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է հավատարմությունը Պրահայում եւ Սոչիում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին. այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի եւ արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: ՀՀ վարչապետն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես եւ անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե որեւէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն է, չարաչար սխալվում է: «Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի խաղաղ զարգացման եւ համակեցության մասին է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում