Ինովացիա

Մեկնարկել է AGBU «Կին ծրագրավորողներ» ծրագրի չորրորդ խմբի հավաքագրումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է AGBU «Կին ծրագրավորողներ» ծրագրի չորրորդ խմբի հավաքագրումը
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն (ՀԲԸՄ) իր Կանանց հզորացման նախաձեռնության շրջանակներում հայտարարում է «Կին ծրագրավորողներ» ծրագրի չորրորդ խմբի հավաքագրման մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։

Ծրագրի չորրորդ խմբի հավաքագրման ընթացքում կառաջարկվեն Angular JS, Python, DevOps, QA Manual, UI/UX Design մասնագիտացումները:

Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք չեն ուսանում որևէ ԲՈՒՀ-ում, չեն աշխատում ՏՏ ոլորտում և չունեն բարձր եկամուտ։ Դասընթացները կանցկացվեն առցանց եղանակով, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ։ Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին։ Ընդունելությունը բաց է մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։

Ծրագրի կրթական մասով գործընկերն է Quick Start ընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում