Ինովացիա

Կկայանա Startup School ձեռներեցական կրթական ծրագրի Դեմո օրը

1 րոպեի ընթերցում

Կկայանա Startup School ձեռներեցական կրթական ծրագրի Դեմո օրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանը նոյեմբերի 12-ին կհյուրընկալի Startup School ձեռներեցական կրթական ծրագրի երրորդ ավարտական «Demo Day Fall 2022» միջոցառումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ութամսյա կրթական ծրագրի շրջանակում ձևավորված 10 ստարտափ թիմեր իրենց նորարարական գաղափարներով հանդես կգան մասնագետների և ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների առջև։

Startup School ծրագիրը երկամյա գործունեության արդյունքում ունեցել է շուրջ 300 մասնակից, ովքեր բացահայտել են անձնային զարգացման գաղտնիքները, դիզայն մտածողության օգնությամբ գեներացրել են գաղափարներ և գնահատել դրանք, ինչպես նաև ծանոթացել բիզնես մոդելի և ռազմավարության մշակմանը։

«Startup School Demo Day Fall 2022»-ը կունենա մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի(pitch) ներկայացում, կարճատև հարցուպատասխան, նեթվորքինգի հնարավորություններ, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողություն։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում