Երևանի Մերգելյանի այգում ստեղծվում են բնակիչների լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մերգելյանի այգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ ինչպես և խոստացել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանգստի գոտում արդեն մեկնարկել են քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, ինչպես տարիներ առաջ օրինական հիմքերով տրված, այնպես էլ ինքնակամ կառույցների և կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: