Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումքային արտադրանք, ներմուծել՝ մեքենաներ, սարքավորումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալներում այս տարվա առաջին 9 ամսում ամենամեծ բաժինն ունեցել է հանքահումքային արտադրանքը, իսկ ներմուծման ծավալներում՝ մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանից արտահանումը հունվար-սեպտեմբերին կազմել է 3 մլրդ 509 մլն 421.2 հազար դոլար, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 63.8 տոկոսով:

Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 467 մլն 370.5 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 անգամ: Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 606 մլն 568.3 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 23.9 տոկոսով:

Հայաստանից ամենաշատն արտահանվել է հանքահումքային արտադրանք՝ 785 մլն 398.5 հազար դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.2 անգամ: Արտահանման ծավալներով հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 605 մլն 400.7 հազար դոլարի, որը 2021-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 44.7 տոկոսով:

Ծավալով հաջորդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր են, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը. այս տարվա հունվար-սեպտեմբերին դրանց արտահանման ծավալը կազմել է 597 մլն 341.0 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 2.7 անգամ:

Իսկ ներմուծման ծավալներով առաջինը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 1 մլրդ 109 մլն 076.2 հազար դոլարի, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 84.9 տոկոսով, այնուհետև՝ հանքահումքային արտադրանքը՝ 858 մլն 430.1 հազար դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 32.7 տոկոսով: Ներմուծման ծավալով հաջորդը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ 511 մլն 170.4 հազար դոլարի, որը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է 2.7 անգամ:

Հայերեն العربية English Español Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով