Ինովացիա

Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից։ Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ Հայաստանում ցերեկ է։

«Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց հետևյալ հղմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում