ՀԱՊԿ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանապետության զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոեւը»,- հայտնել Է Շչեգրիկովիչը:

ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել Է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի զարգացումը, այդ թվում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու առումով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման եւ ապահովման կատարելագործումը, մի շարք այլ հրատապ հարցեր»:

Հայերեն English Español Français Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները