Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են. ՌԴ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին, Երևանում Մոսկովյան «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին, ինչպես նաև «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտությանև մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հյուրերը շրջեցին բուհի թանգարանում, ապա հանդիպեցին ուսանողների հետ:

Դեսպան Կոպիրկինն ասաց, որ այն, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանում, Հայաստանի համար, մեծ ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են:

«Մենք ավանդաբար նման գործունեությունը չենք դիտարկել որպես փիարի տարր։ Մեզ համար Հայաստանը, հայ ժողովուրդը մեր եղբայրներն են, որոնց հետ շատ բան է կապված»,- ասաց նա՝ կարևորելով, որ այս տարիների ընթացքում հայկական և ռուսական կողմից միշտ եղել և մնացել են մարդիկ, ովքեր խորապես մտածում են երկու երկրների հարաբերությունների մասին:

«Հենց այս մարդիկ են կազմում այն հոգեւոր կորիզը, որը միավորում է երկու երկրներին: Չնայած մեր երկրների առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, այս միջուկը բավականաչափ ամուր է, որպեսզի երկկողմ հարաբերությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, և ժողովուրդները շարունակեն ապրել և գործել միասին՝ պահպանելով մշակութային և հոգևոր ընդհանուր ավանդույթները»,-ասաց նա։

Սերգեյ ԿոպիրկինըՌուսաց լեզվի և մշակույթի (ՌԼՄԿ) կենտրոնի ղեկավար, բ. գ. դ., պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանին անձամբ փոխանցեց «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար» ՌԴ նախագահի կողմից տրված Պուշկինի անվան պատվո մեդալը:

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո