Քաղաքականություն

ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի և հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման շուրջ. Մարուքյան

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի և հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման շուրջ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանհիմնադիր-նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստնցձնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգի իր գրառման մեջ Մարուքյանը նաև նշել է. «ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»:

Նույն հարթակի իր միկրոբլոգում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստանձնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում