ԿԳՄՍ նախարարությունն աջակցել է «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» իրազեկման ակցիայի անցկացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

«Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես են եկել թատերական մնջախաղով՝ ներկայացնելով թմրամոլության, հոգեորսության, բուլինգի, անառողջ սննդի, ֆիզիկական պասիվության, լսողության պահպանման խնդրի վտանգները՝ առաջարկելով այդ արատների դեմ պայքարի տարբերակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարության երիտասարդության քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը կարևորել է երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը հատկապես առանձնահատուկ կարիքներով երիտասարդների շրջանում․ «Իրազեկվածության բարձացումը խթանում է առողջ ապրելակերպի՝ որպես կենսակերպի, ընկալումը։ Սա ապրելու և առօրյայի գիտակից մոտեցում է, որի հիմքերը դրվում են դեռևս մանկապարտեզում։ Ուստի պետք է կարողանանք ձևավորել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ մանկուց կսկսի հոգ տանել իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին և որոշակի գիտելիքների տիրապետելով՝ կվարի առողջ կենսակերպ և կունենա դրան միտված ընդունելի վարքագիծ»։

Ըստ ծրագրի ղեկավար Լուսինե Բաբայանի՝ հանրապետության այլ դպրոցների հետ ևս լինելու է շարունակական համագործակցություն, որը ներառականության առումով կնպաստի լսողության խնդիրներով երեխաների՝ հանրային կյանքում առավել լայն ընդգրկմանը։

Նշվում է, որ ներկաներից Շուշանիկ Դումիկյանի կարծիքով՝ մնջախաղի բեմականացումը շատ հուզիչ էր, ու ցանկալի կլիներ, որ իրազեկված երիտասարդների շրջանակը ընդլայնվեր։

Մասնակիցներից Բելլան պատմել է, որ ինքը բազմաթիվ խնդիրների մասին իրազեկված չի եղել ․«Իմ աչքերը բացվեցին, ես հասկացա, որ կան շատ խնդիրներ, որոնցից մենք տեղյակ չենք։ Օրինակ՝ բուլինգից պաշտպանվելու համար պետք է մեկս մյուսին օգնենք, միմյանց աջակցենք, որ կարողանանք շրջանցել այդ չարիքը»։ Երիտասարդների հետ աշխատած փորձագետները նշել են, որ խտրականության, թմրամոլության ու ծխելու վնասակարության մասին պետք է հնարավորինս շատ իրազեկել երիտասարդներին, որպեսզի նրանք երբեք տուրք չտան այդ արատավոր երևույթներին։

Միջոցառման ավարտին մասնակից երիտասարդները «Նարեկացի» արվեստի միության կողմից ստացել են անակնկալ նվերներ։

Հայերեն

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը

Ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի հավաքականում

Կիպրոսի նախագահը Նյու Յորքում սպասվող շաբաթն իրենց երկրի հիմնախնդրին առնչվող հետագա զարգացումների տեսանկյունից բնորոշել է վճռորոշ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով