Քաղաքականություն

Վանեցյանը չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Վանեցյանը չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չի բացառում, որ կմասնակցի 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում կազմակերպված Միասնության հանրահավաքի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում։

«Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասաց Վանեցյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում