Life

Ֆրանսիայի բնակիչը 160 մլն եվրո է շահել վիճակախաղում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի բնակիչը 160 մլն եվրո է շահել վիճակախաղում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական EuroMillions վիճակախաղի՝ 160 մլն եվրո արժողությամբ մրցանակը բաժին է հասել Ֆրանսիայի բնակչին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Le Parisien-ը։

Սա այս վիճակախաղի պատմության ընթացքում արդեն յոթերորդ ամենախոշոր շահումն է Ֆրանսիայում։

Հաջողակի ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է միայն, որ հաղթող տոմսը գնվել է Պա-դե-Կալե դեպարտամենտում։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հաղթողը հավակնել է մրցանակի իրավունքին, նա դրա համար ունի 60 օր։ Նշված ժամկետից հետո, չպահանջելու դեպքում, 10 միլիոն եվրոյից ավելի շահումները վերադարձվում են վիճակախաղի շրջանառությանը։ Ավելի փոքր գումարները, ըստ 2019 թվականի օրենքի, պետք է տրվեն պետությանը։ 2020 թվականին Ֆրանսիայի գանձարանն, այսպիսով` համալրվել է 70 միլիոն եվրոյով, իսկ 2021 թվականին՝ 150 միլիոն եվրոյով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում