Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և վերազինում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում, 2023-ին հիմնականում նախատեսված են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Կառավարության ծրագրով մենք առաջիկա 5 տարիներին պետք է իրականացնենք առնվազն 50 բժշկական կենտրոնների կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում: Ընթացիկ ֆինանսական բարեհաջող ավելացումների պարագայում կարծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ այս խոստումն իրագործենք»,-ասաց Ավանեսյանը:

2022 թվականին կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին ևս ավելանում են բժշկական կենտրոններ: 2023 թվականին հիմնական ուղղվածությունը լինելու են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը:

«Հաջորդ տարի մենք նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիաների նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակցություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում: Բացի այդ, ներառված է նաև Շիրակում պոլիկլինիկայի վերակառուցում, Վանաձորի պոլիկլինիկայի վերակառուցում»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը ընդգծեց՝ խոստացել են, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են և շինարարություն է լինելու Արմավիրի և Արարատի մարզերում ՀՎԿԱԿ-ի երկու մասնաշենքերում, վերակառուցվելու է նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը: Համաշխարհային բանկի ծրագրերով էլ 2023-ին կավարտվեն Մարտունու ԲԿ-ի և Եղեգնաձորի ԲԿ-ի շինարարական աշխատանքները: Մարտունու ԲԿ-ն ապրիլին կհանձնվի շահագործման, իսկ Եղեգնձորինը՝ աշնանը:

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը