«Հայաստան» հիմնադրամի կանոնադրության գործող և նոր տարբերակներում արցախահայությունը նշված է որպես շահառու.հայտարարություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների տարածած ««Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը» վերտառությամբ տեսանյութի և դրա վերաբերյալ մեկնաբանությունների՝ նշելով, որ հիմնադրամի կանոնադրության նոր նախագծում, ինչպես նաև գործող կանոնադրությունում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

«Հայտնում ենք, որ կանոնադրության նոր նախագիծը մշակվել է՝ այն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Կանոնադրության նոր նախագիծը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթ է, որի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկությունները, այդ թվում նաև պարոն Արտակ Բեգլարյանից ստացվածները, կներկայացվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներից բաղկացած աշխատանքային խմբի քննարկմանը։ Աշխատանքային խմբի կողմից բոլոր առաջարկներն ամփոփելուց հետո կանոնադրության նոր նախագիծը կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը և հաստատմանը։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ Հիմնադրամի շուրջ վերստին անհարկի աղմուկ տարածելուց և շինծու մեկնաբանություններից։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մանրամասն ծանոթանալ Հիմնադրամի գործող կանոնադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:

Հայերեն Español

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա