Ժնեւում աճուրդի են հանել եզակի վարդագույն ադամանդ՝ 35 միլիոն դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւի Christie՚s աճուրդում 35 միլիոն դոլարով վաճառքի Է հանվել աշխարհում խոշորագույն վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել Է The Express Tribune թերթը:

Աճուրդային տան ակնագործական բաժնի ղեկավար Մաքս Ֆոստերի խոսքով՝ «ադամանդը կշռում Է 18,18 կարատ»: «Դրա բացառիկ գույնը եւ կշիռն արդեն մեծ հետաքրքրություն են հարուցել ամբողջ աշխարհում, դա իսկական գանձ Է, որը մենք վաղուց չենք տեսել»,- հավելել Է նա: Վարդագույն ադամանդներն ամենահազվագյուտ եւ առավել պահանջված թանկագին քարերից են շուկայում: 2017 թվականին Հոնկոնգի Sotheby՚s աճուրդում վաճառվել Է 59,60 կարատ քաշով Pink star եզակի ադամանդը՝ ռեկորդային 71,2 միլիոն դոլարով:

Մի այլ հռչակավոր նման քար՝ Williamson Pink Diamond-ը, պատկանել Է Մեծ Բրիտանիայի՝ վերջերս վախճանված Եղիսաբեթ Բ թագուհուն: Կանադացի երկրաբան, հանքարանի սեփականատեր Ջոն Ուիլյամսոնը 54,5 կարատ քաշով չմշակված քարը 1947 թվականին արքայադուստր Եղիսաբեթին եւ արքայազն Ֆիլիպին Է նվիրել նրանց հարսանիքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին