Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցում են ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվեցին խորհրդի գործունեությունը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակմանն ու հետագա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սա հետաքրքիր ու կարևոր խորհրդատվական հարթակ է, որտեղ ԱՊՀ մասնակից երկրները ներկայացնում են գաղափարներ և լուծումներ:

«Այս մարմինը որոշակի քաղաքականությունների շուրջ խորհրդատվական գործառույթներ ունի, և տարբեր երկրներ հնարավորություն ունեն մի շարք հարցերում երկկողմանի հարաբերությունների համատեքստում լուծումներ գտնել: Նաև բազմակողմանի հարթակ է, որտեղ կարող են միասին քննարկել ԱՊՀ շրջանակներում ընդհանրական աշխատաշուկայի ստեղծման հնարավորությունը, նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ավելի մոբիլ դարձնել պահանջարկը և առաջարկը»,- ասաց նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ սա համագործակցային և խորհրդատվական մի հարթակ է, որտեղ քննարկվում են ԱՊՀ անդամ երկրների սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածությանն առնչվող կարևոր հարցեր:

ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության խորհրդական Օլգա Կրիմսկայան ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանական 35-րդ նիստի մեկնարկը՝ ընդգծելով, որ խորհուրդը 1993 թվականին ստեղծվել է ԱՊՀ պետությունների միջև սոցիալ-աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկության փոխանակման կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով:

«Այս պահին խորհրդի հիմնական խնդիրներն են՝ մշակել աջակցության միասնական ծրագրեր աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, աշխատանքի պաշտպանության, աշխատաշուկայի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունների ստեղծման ուղղություններով»,-ասաց նա:

Օլգա Կրիմսկայան ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերում կարևորում են ԱՊՀ ճյուղային համագործակցությունն այլ մարմինների հետ:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման