Տնտեսություն

Նախարարը հուսով է, որ մինչև վատ եղանակների սկսվելը լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի

2 րոպեի ընթերցում

Նախարարը հուսով է, որ մինչև վատ եղանակների սկսվելը լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաստանավային հաղորդակցությունը, որը, ենթադրվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետի հերթերի խնդիրը, մինչև այժմ չի գործարկվում, քանի որ Փոթիի նավահանգստի օպերատորը խստորեն հետևում է թե եվրոպական, թե ամերիկյան պատժամիջոցներին և մինչև այժմ պարտավորություն չի ստանձնել, թե ինչ ժամանակում կպատասխանի այս կամ այն բեռը թողնելու կամ չթողնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հիմնական խնդիրը, որի պատճառով մենք չենք սկսում, այն է, որ ուզում ենք, որ այդ կապը լինի այնքան կայուն ու կանխատեսելի, որ պետբյուջեից ծախսվելիք միջոցները (մինչև այժմ ոչ մի դրամ չի ծախսվել լաստանավային հաղորդակցության սուբսիդավորման վրա) տան իրենց ճիշտ տնտեսական արդյունքը»,-ասաց Քերոբյանը:

Իսկ թե ինչն է խնդիրը, որը թույլ չի տվել մինչև այս պահը սկսել լաստանավային հաղորդակցությունը՝ նախարարն ասաց. «Քանի որ Փոթիի նավահանգստի օպերատորը հոլանդական ընկերություն է և իրենք խիստ հետևում են թե եվրոպական, թե ամերիկյան պատժամիջոցներին, ըստ էության, մեր առջև ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, թե ինչ ժամանակում իրենք կպատասխանեն այս կամ այն բեռը թողնելու կամ չթողնելու վերաբերյալ: Ցանկացած բեռ պետք է ստուգեն պատժամիջոցների համապատասխանության կամ չհամապաատասխանության առումով և ըստ այդմ որոշել՝ թողնում են, թե ոչ»:

Քերոբյանը հուսով է, որ կհասցնեն մինչև վատ եղանակների սկսվելը դա գործարկել: Խնդիրը, պարզվել է, բավականին բարդ է, քան կառավարությունն ի սկզբանե պատկերացրել է: Սակայն նախարարը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ դա տեղի ունենա, քանի որ դա շատ կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրասիական մայրցամաքի միջև:

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Նավթի գներ - 28/06/24

Տնտեսություն

Նավթի գներ - 28/06/24

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Տնտեսություն

ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում

Ասիական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 28/06/24

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27/06/24

Ամերիկյան ինդեքսներն աճել են- 27/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են- 27/06/24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում