Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊՆ-ից, նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:

Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում