Տնտեսություն

Փաշինյանը հայտնեց, թե երբ Հայաստանում կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտնեց, թե երբ Հայաստանում կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի հունվարից կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը պատրաստվում է կարևորագույն մի բարեփոխման նախագիծ ուղարկել Ազգային ժողով:

«Խոսքը Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին է: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն առանց բացառության պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Պետք չէ այս ձևակերպումից վախենալ: Առնվազն սկզբնական շրջանում գործի 90 տոկոսն անելու է ՊԵԿ-ը. քաղաքացին ստանալու է իր հայտարարագիրը՝ ամբողջությամբ լրացված, քաղաքացին միայն հաստատելու է, որ ամեն ինչ ճիշտ է գրված կամ, եթե ինչ-որ բան սխալ է գրված, բարձրաձայնելու է դա ուղղելու անհրաժեշտության մասին»,-ասաց Փաշինյանը:

Առաջին անգամ այդ համակարգը լիարժեք ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից:

Համընդհանուր հայտարարագրման համակարգը հարկային որևէ լրացուցիչ պարտավորություն չի առաջացնի արտագնա աշխատող քաղաքացիների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում