Եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել 3 անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել. ՊԵԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերը գրեթե պատրաստ են և, եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել այդ անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Հայաստանի կառավարության որոշման նախագծին:

«Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։ Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ սպասում են Ադրբեջանի դրական արձագանքին:

Հարցին՝ այս գործընթացները ի՞նչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, ՊԵԿ նախագահը պատասխանեց.

«Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»,- եզրափակեց Բադասյանը:

Օգոստոսի 18-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Հայերեն English Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում