Life

Ռոզա Լինը Ջեյմս Քորդենի շոուի ընթացքում եվրատեսիլյան Snap երգը հայկական մեկնաբանությամբ է կատարել

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինը Ջեյմս  Քորդենի շոուի ընթացքում եվրատեսիլյան Snap երգը հայկական մեկնաբանությամբ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին հյուրընկալվել է ամերիկյան վարկանիշային The Late late Show with James Corden հաղորդմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին շոուին կատարել է եվրատեսիլյան Snap երգը՝ նոր մոտեցմամբ. նա Snap-ը հանդիսատեսին է ներկայացրել հայկական ժողովրդական գործիքների կիրառմամբ՝ հայկական շնչով բեմում:

The Late late Show with James Corden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Սելենա Գոմեսը, Քայլի Ջենները, Քիմ Քարդաշյանը, Շոն Մենդեսը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում