Համաշխարհային հայկական գագթնաժողովը հայրենիքի և սփյուռքի միջև երկխոսություն է ապահովում․ ՀՀ ԱՍՀ նախարար 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաշխարհային հայկական գագթնաժողովը լավ առիթ է գաղափարները մեկտեղելու և ավելի լավ արդյունք ստանալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մկրտչյանը, կարևորելով Համաշխարհային հայկական գագթնաժողովի դերը, ընդգծեց, որ այն հայրենիքի և սփյուռքի միջև երկխոսություն է ապահովում։ Նրա համոզմամբ՝ պետք է հնարավորինս շատ կազմակերպել նման երկխոսություններ, որոնք հնարավորություն կտան ներկայացնել առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծումները։

Նախարարը շեշտեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, հետճգնաժամային ժամանակահատվածում այն պետական գերատեսչություններից մեկն էր, որի վրա էր ընկած այդ ճգնաժամը հաղթահարելու բեռի մի հատվածը։

«Սա շատ լավ առիթ է՝ մեկտեղելու մեր գաղափարները, որպեսզի հասկանանք, թե ինչ ավելի լավ գաղափարներ և մոտեցումներ կան, որոնք մենք կարող ենք համադրել՝ ավելի լավ արդյունք ունենալու համար։ Սա ևս մեկ առիթ է, որպեսզի մենք ներկայացնենք Սփյուռքին, թե իրականում ինչ է իրականացվում Հայաստանում կոնկրետ սոցիալական պաշտպանության և աշխատանքի ոլորտում»,- նշեց նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝ տեղեկատվական հոսքը շատ հաճախ խճճում է մարդկանց։ Իրական պատկերը շատ հաճախ աղավաղված է հասնում հայկական այնպիսի համայնքներ, որոնք շփման և հաղորդկացման կարիք ունեն։ Նրա համոզմամբ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այդ խնդիրը լուծելու միջոցառումներից մեկն է։

«Մենք պետք է գիտելիք և փորձ ներգրավենք սփյուռքից։ Այս աշխարհում և՛ գիտելիքը, և՛ գաղափարները բավականին խոսուն են, որոնք պետք է ուղղորդվեն հայրենիք։ Սփյուռքը քաղաքակրթության պատուհան պետք է լինի։ Նաև մենք ինքներս պետք է գաղափար առաջադրող լինենք։ Լինելով փոքր պետություն, բայց գլոբալ ազգ՝ պետք է կարողանանք գաղափարներ գեներացնել»,- եզրափակեց նախարարը։

Համաշխարհային հայկական գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ունենալու է 8 պանելային քննարկում և 17 համաժամանկյա նիստ՝ քննարկելով Հայաստանի անվտանգությունից մինչև աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչև կրթություն, առողջապահություն և գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչև Սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովն ունի 600 մասնակից 50 երկրներից: Հանդես են գալու ավելի քան 100 բանախոսներ 15 երկրներից:

Հայերեն Español

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին