Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների. Զարեհ Սինանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը համոզված է, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի օրակարգում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ և արդյունավետ քննարկումներ, որի արդյունքում կլինեն բազում առաջարկներ և տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերվող համապատասխան եզրակացություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զարեհ Սինանյանն այս մասին ասաց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ:

«Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանում, Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 50 երկրների ավելի քան 600 մասնակիցների և 100 բանախոսների: Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հուշագրի շրջանակներում մեզ են միացել նաև Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտյուն:

Նշանակալի այս իրադարձությունն անցկացվում է Հայաստանի և համայն հայության համար պատմական կարևոր ժամանակահատվածում,երբ դիմագրավում ենք տարբեր մարտահրավերներ, երբ անհրաժեշտ են մտածված և համարձակ լուծումներ:

Ոմանք այն կարծիքի են, որ այս դժվարին պայմաններում պետք չէ գագաթնաժողով անցկացնել, երբ որ Հայաստանի անվտանգային խնդիրները մեր սփյուռքի հայրենակիցների համար չմասնակցելու պատճառ կհանդիսանան: Ձեր ներկայությունն այսօր, այստեղ ապացույցն է, որ սփյուռքը պատրաստ է հայրենիքի կողքին լինել ամենադժվարին պայմաններում և կիսել դժվարություններին դիմակայելու և խնդիրներ լուծելու ծանր բեռը»,- ընդգծեց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով՝ ներկայումս աշխարհը մտել է գլոբալ փոփոխությունների փուլ, իսկ աշխարհասփյուռ հայության առջև ծառացել են հին և նոր մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային, հայապահպանության, տնտեսական, ժողովրդագրական, երկրի մոդեռնիզացիայի, կարողությունների ընդլայնման և այլն:

«Գագաթնաժողովը կոչված է բաց քննարկելու Հայաստանի և սփյուռքի առջև ծառացած օրակարգային հարցեր՝ նախանշելու զարգացման նոր հնարավորություններ ու ռազմավարություններ, առանձնացնելու առաջնահերթություններ, գտնելու փոխշահավետ գործակցության ձևաչափեր:

Բոլորիս համար ակնհայտ է, որ փոփոխվող աշխարհն իր անմիջական ազդեցությունն է թողնում սփյուռքյան տարբեր համայնքների, կառույցների, անհատների վրա՝ որոշակիորեն փոխելով նաև մեր օրակարգը, ուստի գագաթնաժողովը կարևոր հարթակ է քննարկելու ու հասկանալու միմյանց կարծիքները և դիրքորոշումները, մտահոգություններն ու գործողությունները: Համոզված եմ, որ գագաթնաժողովի օրակարգում, դրանում նախանշված ուղղությունները կապահովեն աշխույժ և արդյունավետ քննարկումներ: Մասնակիցներից կստանանք բազում առաջարկներ և տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերվող համապատասխան եզրակացություններ: Այս իմաստով Հայաստան-սփյուռք գործակցության տարբեր ոլորտներին ուղղված օրակարգերը միտված են ապահովելու մեր ընդհանուր զարգացման տեսլականը և ծավալել ռազմավարական երկխոսություն»,- եզրափակեց Սինանյանը:

Հայերեն العربية Español

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի