Իլոն Մասքը կարող է ժամանակավորապես զբաղեցնել Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը. Bloomberg

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Իլոն Մասքը, ինչպես սպասվում Է, ժամանակավորապես կզբաղեցնի Twitter ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկությունների համաձայն, Մասքն այդ պաշտոնում կփոխարինի Փարագ Ագրավալին, որն իբր հեռացվել է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից: Ընդ որում՝ ապագայում Մասքը, հավանաբար, կզիջի ընկերության ղեկավարի պաշտոնը, նշել Է հրատարակության զրուցակիցը: Հոկտեմբերի 27-ին CNBC հեռուստաընկերության թղթակից Դեւիդ Ֆեյբերը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Մասքը գլխավորել Է Twitter-ը, իսկ նախկին ղեկավարությունը, այդ թվում՝ Ագրավալը եւ ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը, լքել են ընկերության կենտրոնակայանը:

Financial Times թերթը ճշտել Է, որ Մասքի կողմից Twitter ընկերությունը 44 մլրդ դոլարով ձեռք բերելու գործարքը եղել Է փակ՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում