Հասարակական

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ալոիս Կրաուտին և դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ տարեցների ակտիվ ծերացմանը, աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, հաշմանդամություն ունեցող անձանց և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված մի շարք հարցեր՝ անդրադառնալով նաև այս համատեքստում հուշագրի ստորագրման հնարավորությանը։

«Ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերում համատեղ աշխատանքների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները վերջինս քննարկել է նաև Հռոմում՝ Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նախարարները պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային զարգացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ ԱՍՀ նախարարը և Ավստրիայի դեսպանը հանդիպման ավարտին պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում