Տնտեսություն

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել․ վարչապետը ուշադրության հրավիրեց այս խնդրին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել․ վարչապետը ուշադրության հրավիրեց այս խնդրին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, մենք գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ: Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք ունեցել: Մեր ամենօրյա աշխատանքի կարևորագույն թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը»,- ընդգծեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում