ԵՄ դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵՄ պաշտպանության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը «Թվիթեր»-իր միկրոբոլոգում:

«Հայաստանում ԵՄ դիտորդները ուղևորվել են իրենց առաջին պարեկությունն իրականացնելու: Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգային խումբը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ ձևավորելու վստահություն և աջակցելու սահմանային հարցերով հանձնաժողովներին»,-հայտնել են ծառայությունից:

Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները սկսում է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նշվել է, որ առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Հայերեն English Español Français Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը