Ինովացիա

Հայկական Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ

1 րոպեի ընթերցում

Հայկական Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականությամբ իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունն ընդգրկվել է G2-ի վարկանիշում՝ որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ օգտագործում են G2-ը, որպեսզի կայացնեն ծրագրային ապահովման ավելի խելացի որոշում՝ հիմնված մասնագիտական արձագանքների վրա:

Krisp-ը մշակում է աուդիո և վիդեո լուծումներ՝ հստակ և անկաշկանդ հաղորդակցվելու հնարավորություն ապահովելու նպատակով: Արհեստական ինտելեկտով աշխատող աղմուկի, ձայնի և արձագանքի չեղարկման Krisp-ի տեխնոլոգիան աջակցում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ ամբողջ աշխարհում և հազարավոր փոքր ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոնտակտային կենտրոնների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում