Հասարակական

«Պատիվ ունեմ» ծրագրում կան բազմաթիվ խնդիրներ․ Սուրեն Պապիկյան

3 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ» ծրագրում կան բազմաթիվ խնդիրներ․ Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» ծրագրում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն այս պահին ծրագրից միանգամից հրաժարվելը դեռևս նպատակահարմար չէ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հարցին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատառումներ կան «Պատիվ ունեմ» ծրագրի հետ կապված, արդյոք շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ՝ նկատի ունենալով, որ ուսումնառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։

«Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց ինչպես մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու հետ կապված խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Բայց քանի որ սպայական կազմի համալրման նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից ծրագրից հրաժարվելը նպատակահարմար չենք համարում։ Բայց թեման քննարկելի է և կարելի է այն լավարկել, բարելավել»,- ասաց Պապիկյանը։

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երկու տարի ժամկետով ծառայություն անցնում զինված ուժերում։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Հայաստան

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ և անդամ երկրներին Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Միացյալ Նահանգներ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության բնագավառում 2024 թվականի համագործակցության պլանը

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների երդման արարողությունը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարների երդման արարողությունը

Հայաստանն ու Ավստրիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Եվրոպա

Հայաստանն ու Ավստրիան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում