ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան ջազ ֆեստ 2022»-ը կմեկնարկի «Գրեմմիի» դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Ջուդիթ Հիլի մենահամերգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Փառատոնը տարիներ շարունակ Հայաստանում հյուրընկալում է հանրահայտ արտիստների, որոնք համերգներով են ներկայանում Երևանի և մարզերի տարբեր բեմահարթակներում: