Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի. ԱԺ նախագահը հաստատեց լուրը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի. ԱԺ նախագահը հաստատեց լուրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ տեղեկություններով, այո գնալու է»,- ասաց նա:

Սիմոնյանը ենթադրում է, որ Սոչիում Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից, Սիմոնյանը պատասխանեց. «Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ-ում բոլոր գործընկերները և մեր մեր դաշնակիցը արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, և այլևս հետ քայլ անելու հնարավորություն չունենք: Ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, հա ժողովրդի, արցախցիների շահերը պաշտպանելու համար»,- ասաց Սիմոնյանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում