Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ
1 րոպեի ընթերցում
![Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095716.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդային միության տարիներին մշակված ու տասնամյակներ շարունակ թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ աշխատանքների ընթացքն ու ծրագրի մանրամասները մետրոշինարարաներն ու«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը ներկայացրել են Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին: