Հայկական OnPlay փոփ խումբը երաժշտասերներին է ներկայացրել առաջին տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Հայկական OnPlay փոփ խումբը երաժշտասերներին է ներկայացրել առաջին տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095631.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական OnPlay փոփ խումբը, որը տարիներ շարունակ հանրության լայն շրջանակին է մատուցում հայտնի հիթերի քավր տարբերակներ, հրապարակել է առաջին հոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ola երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, հոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում խմբի մենակատարներից Արտյոմ Հակոբյանը՝նույն ինքը՝ Տյոմը,որին շատերը ճանաչում են «X ֆակտոր», «Դեպի Եվրատեսիլ», «Նոր ալիք» երաժշտական նախագծերից, նշել էր, որ խումբը գործում է արդեն մի քանի տարի, բայց OnPlay անունով 2020-ից է ներկայանում հանրությանը: Նախատեսում են համերգային ծրագրերով հանդես գալ, տեսահոլովակներ նկարահանել, երգում են հիմնականում քավր, բայց կունենան նաև հեղինակային գործեր, որոնցից է Ola-ն:
Հակոբյանից բացի, որպես մենակատարներ, խմբում հանդես են գալիս Էմմա Հովհաննիսյանը, Արևիկ Գրիգորյանը, Ջուլիետտա Գրիգորյանը: