Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 9 ամսում աճել է 14.1 տոկոսով
2 րոպեի ընթերցում
![Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 9 ամսում աճել է 14.1 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/10/1095622.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-սեպտեմբերին 14.1 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալն 9 ամսում նվազել է 0.7 տոկոսով:
Շինարարության ծավալը 2022-ի հունվար-սեպտեմբերին ավելացել է 14.3 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում 2022-ի 9 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբավելացումը կազմել է 14.5 տոկոս:
Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:
2022 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելացել է 8.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 4.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.9 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարի 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 62.5 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 63.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 448.37 դրամ: