ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բարեհաջող անցկացման կապակցությամբ և իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ ՉԿԿ կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական դերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կայուն առաջընթացի և բարեկամ չին ժողովրդի զարգացման ճանապարհին կշարունակի ամրապնդվել։

Մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը և հարստացնել մեր բազմադարյա բարեկամության պատմության էջերը նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Հայերեն العربية English Français Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ

Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար

Հունիսի 15-ի միջոցառումների անոնս