Մշակույթ

«Հորովել» երգի-պարի անսամբլը 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարել է Գյումրիում

2 րոպեի ընթերցում

«Հորովել» երգի-պարի անսամբլը 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարել է Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարել է Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անսամբլի կեսդարյա պատմությունն ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվել են անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։

Համերգի վերջում ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, որը Գյումրու քաղաքապետի անունից անսամբլին հանձնել է շնորհակալագիր, իսկ Հայաստանի ազգային պարարվեստի Գյումրիի բաժանմունքի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարայանն անսամբլին պարգևատրել է «Աղասի Շաբոյան-100» հուշամեդալով:

Առաջիկայում անսամբլը մենահամերգով հանդես կգա Վանաձորում, իսկ նոյեմբերի 17-ին հոբելյանական համերգաշարը կամփոփվի Երևանում՝ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում