Վարչապետն անհրաժեշտ է համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում ԵԱՏՄ կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր և արդիական ուղղություն է համարում էլեկտրոնային առևտրի ոլորտը։ Վարչապետի խոսքով՝ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինն անընդհատ աճում է, քանի որ ժամանակակից աշխարհում թվային հարթակների զարգացումն անխուսափելի և մշտական գործընթաց է։

«Համապատասխանաբար, էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումը մեզ համար գնալով ավելի արդիական է դառնում։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը և հաջորդիվ չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ երկրում հարկման սկզբունքների վրա հիմնված հուսալի կարգավորող համակարգ ձևավորելու նպատակով», - Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման շրջանակում Հայաստանը հանդես է գալիս տեղեկատվական համակարգերի զարգացման ժամանակակից լուծումների օգտին և պատրաստ է առավելագույնս ակտիվ ներգրավվել այդ գործընթացներին։

«Վստահ եմ, որ ՏՏ ոլորտում հետևողական քայլերի ձևավորումը, որոնք նախատեսված են մինչև 2027 թվականը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրով, ռազմավարական հիմք կծառայի չափազանց բարձր պահանջարկ ունեցող թվային լուծումների հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը մեկ այլ կարևոր ոլորտ է համարում արդյունաբերական ոլորտը։ Ըստ նրա՝ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում արդյունաբերական կոոպերացիան և համատեղ արտադրությունների զարգացումը, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում, թույլ կտան անդամ երկրներին առավել մրցունակ լինել։

Վարչապետի խոսքով՝ ներմուծման փոխարինմանն ուղղված համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնեցված քաղաքականության և մեխանիզմների մշակումը կդառնա ԵԱՏՄ երկրների սեփական ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծման գլխավոր պայմաններից մեկը։

«Վստահ եմ, որ ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործումը և համատեղ ջանքերն առաջիկայում թույլ կտան գործնականում անցում կատարել Միությունում պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությանը»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ