Տնտեսություն

Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում աննախադեպ ծավալի շինարարություն է ընթանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ են նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել և մեր տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար հոկտեմբերի 10-ից ցեմենտի համար գործող ներմուծման տուրքը իջեցվել է: Հույս ունենք, որ սրանով խնդիրը կլուծվի: Սա մի կողմից լավ է այն առումով, որ շատ մեծ ծավալի շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից էլ լավ չէ, որ կարող է դրա պատճառով շինարարությունը դանդաղել»,-նշեց վարչապետը՝ հորդորելով, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը ուշադիր լինի գերշահույթ ստանալու ախորժակները որոշակիորեն զսպելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հավելեց, որ դեֆիցիտ կա ոչ միայն շինանյութի հետ կապված, այլև շինարարական ընկերությունների և աշխատակիցների: «Մենք անընդհատ փորձում ենք լավարկել գնումների ոլորտը»,-հավելեց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ Հայաստանում գործազրկությունը չի վերացել՝ հույս հայտնելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ կլինի, որպեսզի պոտենցիալ աշխատանք փնտրողներին կապի պոտենցիալ գործատուների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում