Քաղաքականություն

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի մոբիլիզացիան. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի մոբիլիզացիան. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թեՖրանսիայինախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններովխաչ է քաշելՓարիզի և Բաքվիմիջևբարեկամականուհավասարակշռված հարաբերություններին։

«Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջ մոբիլիզացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ, ինչն արտացոլված է այդառիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Ավելի վաղ, «France 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ադրբեջանն է սանձազերծել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, իսկ 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: Նույն հարցազրույցում Մակրոնը պնդել էր, որ Ռուսաստանը թեժացնում է տարածաշրջանում իրավիճակը Ադրբեջանի օգտին: «Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5 հազար ռուս զինվոր է ըստ հաղորդումների այնտեղ տեղակայվել` սահմանի անվտանգությունը երաշխավորելու համար, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնում եք` ինչ է կատարվում, սա ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որը ուզում է խառնել իրավիճակը Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում