Քաղաքականություն

Փաշինյանը չի բացառում անհրաժեշտության դեպքում հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգելու հարցի ուսումնասիրումը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը չի բացառում անհրաժեշտության դեպքում հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ժամկետը երկարաձգելու հարցի ուսումնասիրումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության՝ 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելությունը առաջիկայում կժամանի Հայաստան. փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը կամ այն դարձնել մշտական, ՀՀ վարչապետ Փաշինյանը համոզված չէ դրանում, սակայն չի բացառում անհրաժեշտության դեպքում խնդրի ավելի խորը ուսումնասիրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում:

Փաշինյանը նախ արձանագրեց և ողջունեց ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման ընթացքում:

«Եվ պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է: : Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը: Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանակում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,-ընդգծեց վարչապետը:

ՊրահայումՀՀվարչապետՓաշինյանի,ԱդրբեջանինախագահԱլիևի,ՖրանսիայինախագահՄակրոնիևԵԽնախագահՄիշելի՝ 2022թվականիհոկտեմբերի 6-ինկայացածհանդիպմանարդյունքովընդունվելէհայտարարություն։Հայաստաննիրհամաձայնություննէհայտնել՝խրախուսելուԵՄքաղաքացիականառաքելություննԱդրբեջանիհետսահմանիերկայնքով:Ադրբեջանըհամաձայնելէհամագործակցելնշյալառաքելությանհետայնքանով,որքանովորառնչությունկունենա:Առաքելություննիրաշխատանքներըկսկսիհոկտեմբերին՝առավելագույնըերկուամիսժամկետով:Նշվել է, որ առաքելությաննպատակըկլինիվստահությանկառուցումը,ևիրզեկույցներիմիջոցով,սահմանայինհանձնաժողովներինաջակցելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում