Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արցախի պետնախարար
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ընդգծենք, որ Ադրբեջանն այս գիշեր մեծացրել է հրադադարի խախտման տրամաչափը հայկական զինված ուժերի նկատմամբ՝ այս անգամ օգտագործելով նաև ականանետեր։ Դա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,- գրել է Բեգլարյանը:
Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: