Հասարակական

Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին

1 րոպեի ընթերցում

Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարենային անվտանգությունը Հայաստանի կարևորագույն անվտանգային բաղադրիչներից մեկն է, մինչև տարվա վերջ կկազմվի պարենային ռազմավարություն, որի մեջ կներառվի հատուկ սննդակարգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Գիտեք, որ անցած շաբաթ կայացել է պարենային անվտանգության վերաբերյալ համաժողով, որը ուղղված էր ոչ միայն Հայաստանին անհրաժեշտ քանակի սննդամթերքով ապահովելուն, այլ նաև ճիշտ սնվելուն։ Օրինակ՝ մինչև 2 տարեկան երեխաների պարագայում խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի հետևանքով աշխարհում այդ տարիքային խմբի երեխաների ավելի քան 40 տոկոսը ունեն թերսնվածություն։ Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է։ Թերսնված երեխաները շատ դեպքերում կարող են լինել նաև բարեկեցիկ ընտանիքներից։ Հատուկ սննդակարգ պետք է կազմել»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ ներկայումս կազմվում է պարենային ռազմավարություն։

«Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կընդունվի ռազմավարություն, որի մեջ արդեն ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը, երբ պետք է ուտել»,- հավելեց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում