Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ 150 հազար դոլար ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կառավարության առաջարկած այն նախագծին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քերոբյանն ասաց, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսվում են Հայաստանում: Մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները խրախուսվում են նույնքան, որքան, օրինակ, մեծ ընկերությունների կողմից կատարվող ներդրումները։

Ըստ նախարարի՝ այս նախագծով Կառավարությունը ցանկանում է լուծել միանգամից մի քանի հարց։

«Դրանցից մեկը ներգաղթի հարցն է: Այսկերպ կարող ենք որոշ կատեգորիայի մարդկանց դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք կարող են Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ մեծ դեր ունենալ։ Սակայն խոսքը վերաբերվում է ոչ միայն տնտեսության, այլ նաև մշակույթի, գիտության և այլ ոլորտների այն ներկայացուցիչներին, որոնք, դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող են նպաստել Հայաստանում այդ ճյուղերի նշանակալի զարգացմանը… Բնականաբար, որոշ ճշգրտումներից հետո ավելի կոմպակտ տեսքի կբերվի նախագիծը՝ մինչև ընդունվելը»,- նշեց Քերոբյանը։

Լրագրողի հարցին, թե մտավախություն չկա, որ այդ ներդրումները հնարավոր է անեն Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները, նախարարը պատասխանեց, որ խոսքն այն մասին չէ, թե ով դիմի ՀՀ քաղաքացիության համար` կստանա քաղաքացիություն։

«Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե’ ոստիկանության, թե’ Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվելու են։ Կարծում եմ, որ Ձեր նշած մտահոգություններն այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն»,- ասաց Քերոբյանը։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները