Մշակույթ

Հայտնի են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուների անունները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուների անունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, որի շրջանակներում կկայանան նաև ՀԿՄ նախագահի ընտրությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության 16-րդ համագումարին առաջադրվել է նախագահի 3 թեկնածու՝ Արամ Սաթյան, Ավետիս Բերբերյան, Արամ Հովհաննիսյան։

Սեպտեմբերի 17-ին և 30-ին կայացած ՀԿՄ Վարչության նիստերի որոշումների համաձայն՝ միության նախագահի թեկնածուները պետք է գրանցվեին համագումարից 10 աշխատանքային օր առաջ՝ այցելելով կոմպոզիտորների միություն:

Սեպտեմբերի 30-ի որոշման համաձայն՝ թեկնածուներն իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն հենց համագումարի օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում