Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին:

«Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում ի վերջո կայուն, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և մեր տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ: Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ ևս մեկ սադրիչ գործողություն, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Այնուամենայնիվ, հայկական կողմը, չնայած սրան, շարունակելով իր նախկին գործելաոճը, կարծում է, որ վերջնական լուծումների պետք է հանգել բանակցությունների սեղանի շուրջ: Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը:

Հայերեն العربية English Français Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված