Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House-ը հարապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցում Հայաստանին առնչվող անդրադարձում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանում տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին և համոզեցին կառավարությանը՝ չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին: Օրենքը, որը քրեականացնում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները, կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետև մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ: Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»:

Զեկույցն ամբողջությամբ՝ հասանելի է հետևյալ հղմամբ:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին