Երևան քաղաքի ավագանին հաստատեց Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին հաստատեց «Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն ասաց, որ Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 106 միլիարդ 334 միլիոն, 111 միլիարդ 598 միլիոն և 153 միլիարդ 448 միլիոն:

«Հատկանշանական է, որ ընդամենը եկամուտների կազմում աճ է նախատեսվում գրեթե բոլոր բյուջետային բաժիններում և խմբերում, մասնավորապես հարկ է նկատել Երևան քաղաքի սեփական եկամուտների դինամիկան, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառմամբ, որի արդյունքում միջնաժամկետ կտրվածքով սեփական եկամուտների կազմում հիմնանական աճը նախատեսվում է հարկ անշարժ գույքի մասով եկամտատեսակից»,-ասաց նա:

Արևշատյանի խոսքով` Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտների կազմում սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 37 միլիարդ 684 միլիոն, 3, 43 միլիարդ 282 միլիոն և սույն դինամիկան դիտարկելիս հարկ է արձանագրել, որ աճը կանխատեսվում 5 տարվա կտրվածքով:

«Երևան քաղաքի 2023-2025թթ. ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար՝ 107 միլիարդ ,598 միլիոն, 111 միլիարդ 898 միլիոն և 155 միլիարդ 548 միլիոն և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ծախսային մասը նախատեսվում է համապատասխան եկամուտների, որտեղ գերակշիռ մաս են կազմում կրթական, շրջակա միջավայրի պահպանության և շինարարության բնագավառներին հատկացված ծախսերը:

Հայերեն English Русский

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան