Վերջին 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։

Ըստ ցանկի՝ առաջին հինգ խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, «ՄՏՍ Հայաստան»-ը:

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի N 928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2021 թ. hունվար-սեպտեմբեր ամիսներին վերաբերող ցուցանիշները։

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար