Հասարակական

Եթովպիայում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի հուշատախտակը

1 րոպեի ընթերցում

Եթովպիայում բացվել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի հուշատախտակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եթովպիայի Դիռե Դավա քաղաքում Ադիս Աբեբայում ՀՀ դեսպանության ևԴիռե Դավայի քաղաքապետարանի մասնակցությամբ hոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել տեղի Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մինաս մատուռի (կառուցվել է 1928թ. հայ համայնքի կողմից) հուշատախտակի բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դիռե Դավայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գեբեյհու Թիլահունը և Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արտեմ Ազնաուրյանն իրենց խոսքում արժևորեցին Եթովպիայում, մասնավորապես Դիռե Դավայում, հայկական ժառանգության պահպանման կարևորությունը, որպես երկու երկրների միջև դարավոր բարեկամության դրսևորում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության և երկկողմ մշակութային միջոցառումների իրականացման շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում